News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տուլայում հայկական ավտոբուսի վթարի առնչությամբ Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը հայտնել է, որ վթարի հիմնական վարկածը վարորդի անուշադրությունն է: 

«Գործը վերցրել է Ռուսաստանի ՆԳՆ քննչական բաժինը ու այն քննարկվելու է այնտեղ: Մեր աշխատակիցները լավ են աշխատել: Հիմա վերլուծում ենք ծառայությունների միջեւ փոխգործողությունները, ոպեսզի հաջորդ անգամ նման իրավիճակում բոլորն ավելի լավ աշխատեն: Հիմա բոլոր ծառայությունները շատ արդյունավետ են աշխատել»,- նշել է Ալեքսանդր Կոզլովը, հայտնում է Tulainfo–ն:

Նրա խոսքով, վթարի պահին ավտոբուսը ընթանում էր 117 կմ ժամում արագությամբ՝ մինչդեռ ճանապարհի այդ հատվածում կար 70 կմ/ժ սահմանափակում: Փոխադրամիջոցը պատահարից ընդամենը մի քանի ժամ առաջ էր վերանորոգվել, բայց փորձաքննություն միեւնույն է նշանակվել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը «Մ4» մայրուղու հանգուցային հատվածում շրջվել էր ավտոբուս՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիներով: Զոհվել է 9 մարդ, մի քանի տասնյակն էլ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ