News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատելով պաշտոնական տվյալներից՝ մեր անասնաբուծությունը ծաղկում է ապրում: Մի շարք տվյալներ ուղղակի կամ անուղղակի մատնանշում են այդ ուրախալի փաստը: Ասենք՝ համեմատենք այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է բնակչության մեկ շնչին բաժին հասնող ընտանի անասունների թիվը: Խոշոր եղջերավոր անասունների մասով Հայաստանում այդ ցուցանիշը 0.23 է (ընթացիկ տարվա սկզբի տվյալներով): Իսկ ահա միջինի դեպքում ցուցանիշը փոքր-ինչ ցածր է՝ 0.21 (2010 թվականի տվյալներով): Այդ առումով մենք առաջ ենք անցել նույնիսկ Ռուսաստանից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ տնտեսապես զարգացած մի շարք այլ երկրներից:

Սակայն ինչո՞ւ, չնայած ոլորտի այսպիսի փայլուն ցուցանիշներին, մեզ մոտ մսի սպառման մակարդակն այդքան ցածր է: Հասկանալի է, որ հիմնական պատճառը մեր հասարակության որոշ հատվածի համար մսի բարձր գինն է: Եթե դեֆիցիտ լիներ, ձեռներեցներն անմիջապես տավարի միս կներմուծեին:

Խոզի մսի մասով ոլորտը նույն ցուցանիշը չի արձանագրում եւ ամբողջությամբ չի ապահովում իրական պահանջարկը: Այդ պատճառով էլ ստիպված էինք ներկրել (հունվար-սեպտեմբերին Հայաստանում խոզի մսի պաշարի շուրջ 55%-ն ապահովել է հենց ներկրումը): Նկատենք, որ պաշարների ծավալով տավարի միսը 3 անգամ գերազանցել է խոզի մսին, իսկ գնի առումով 1.5 անգամ ավելի էժան է: Ամենայն հավանականությամբ, տավարի մսի պահանջարկի պակասը (չնայած համեմատաբար էժան գնին) ֆերմերներին ստիպել է արտահանել խոշոր եղջերավոր անասուններին: Անցյալ տարի 3.600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, ամբողջությամբ՝ Վրաստան:

Դատելով պաշտոնական տվյալներից՝ մեկ ֆերմերային տնտեսությանը միջինը բաժին է հասնում... 0.9 կով: Իհարկե, այդպիսի «կենդանի» կարելի է տեսնել միայն սարսափ ֆիլմերում, իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Բազմաթիվ գյուղացիներ միայն մեկ կով են պահում՝ կաթ ստանալու համար, իսկ մյուսներն ընդհանրապես հրաժարվում են այդ «գլխացավանքից»: Պատճառները հայտնի են. կերի, ինչպես նաեւ հիվանդությունների հետ կապված խնդիրներ: Անցյալ տարի բրուցելյոզի հերթական բռնկումը եղավ, ստիպված եղան կարճ ժամանակում մի քանի հարյուր կով եւ ոչխար ոչնչացնել:

Կաթի եւ մսի առումով խոշոր եղջերավոր անասունների արտադրողականության բարձրացման համար փորձեցին Եվրոպային ցեղական կովեր ներկրել: Սակայն այնտեղ հորթերն այնպիսի հարմարավետ կենսապայմանների էին սովոր, որ այնքան էլ չհարմարվեցին մեր դաժան իրականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ