News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը բողոք չի ներկայացնել իր 19-ամյա որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդի դեմ:

«Բոլորս էլ վարորդ ենք, բոլորիս հետ էլ կարող է պատահել: Վարորդը դիտմամբ չի արել չէ՞, ողբերգություն է, պատահել է, ի՞նչ անեմ: Որ բողոքեմ, որդիս հե՞տ է գալու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Կարապետյանը:

Գյուղապետը հայտնեց, որ վթարի ենթարկած վարորդի հարազատների հետ ինքը խոսել է եւ հայտնել, որ ոստիկանություն բողոք չի ներկայացնելու:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 8-ին ժամը 15:00-ի սահմանում Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց 30-ամյա Գեւորգ Ե.-ն «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն Արաբո Կարապետյանին, որը տեղում մահացել էր: Վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ):

Նշենք, որ Արաբո Կարապետյանը Սուրենավանաի գյուղապետի ավագ որդին էր, սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ