News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղերի գների նվազում: Այս մասին նոյեմբերի 19-ին՝ ՀՀ կառավարության նիստից հետո , լրագրողներին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ թանկացել է դեղերի միայն 16 տոկոսը եւ ընդամնեը՝ 3 տոկոսով, որը պայմանավորված է սեզոնային գործոններով։

Նա հիշեցրել է, որ 2015թ.-ից դեղամիջոցների ներկրման համար կրճատվել են նույնականացման ժամկետները, այսինքն՝ պակասել է դեպի Հայաստան դրանց մատակարարման ժամկետը։ Նախարարը նշել է, որ Դեղերի գների իջեցումը տեղի է ունեցել հայաստանյան դեղներմուծող և արտադրող ընկերությունների և դեղագործական ներկայացուցչությունների հետ պարբերաբար հանդիպումների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

«Մենք հեշտացնում ենք գործընթացը, սակայն միայն մինչեւ այն սահմանը, որից այն կողմ կտուժի գինը։ Այդ շեմը մենք չենք հատի»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ