News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը դա նկարագրել է որպես «ամենամեծ ռազմական հանցագործություն», եւ մեր ժամանակներում իռլանդական Քորք քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են լուսանկարների ցուցահանդեսի օգնությամբ: Այս մասին գրում է The Irish Times-ը:

Քորքի քաղաքային գրադարանում քաղաքապետ Քրիս Օ՛Լեարի բացած «Հայոց ցեղասպանության սրբապատկերները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են մի շարք հին լուսանկարներ, որոնք պատկերում են ժամանակակից Թուրքիայում բնակված 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Ջիմի Լինչի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ցուցահանդեսն իրականություն է դարձել Իռլանդիայի հայ համայնքի շնորհիվ:

«Իռլանդիայում մենք արդարացիորեն հիշում են, թե ինչ է տեղի ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Գալիպոլին կամ Սուվլա Բեյը, որտեղ բազմաթիվ իռլանդացիներ են զոհվել: Բայց հարկավոր է նաեւ հիշել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Սա կարեւոր եւ զգայական տարի է Իռլանդիայի հայ համայնքի եւ ամբողջ աշխարհի հայության համար»,- ընդգծել է Ջիմի Լինչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ