Հրանտ Դինքի սպանության պահին մարդասպան Օգյուն Սամասթին հետեւել են քաղաքացիական հագուստով 6 ոստիկան։ Այս մասին գրել է թուրքական Milliyet-ը։
Հրանտ Դինքի սպանության օրը մինչեւ իսկ սպանության պահը Օգյուն Սամասթին հետեւել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Նրանցից 6-ը ֆիքսվել են փողոցներում ու խանութների անվտանգության տեսախցիկների կողմից։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել Ստամբուլի գլխավոր դատախազությունը եւս նշել էր, թե Դինքի սպանության պահին տարածքում հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել, ովքեր հետեւել են Դինքի սպանությանը։