News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով:

Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ թատրոնն է ազգի մշակութային զարգացածության գրավականը, իսկ տիկնիկային թատրոնը մեր մանուկների, մեր արժեհամակարգի ձեւավորման դպրոցն է: Ըստ ԱԺ նախագահի՝ տիկնիկային թատրոնում են Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի եւ այլոց հավերժական ստեղծագործություններն անմահանում՝ հասանելի դառնալով մանուկներին:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմի անունից եւ Գալուստ Սահակյանին նվիրել Հովհաննես Թումանյանի անունը կրող թատրոնի խորհրդանիշը՝ Անհաղթ աքլորի արձանիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ