News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դժվար է ինչ-որ բան ասել քաղաքական գործիչների անիմաստ արտահայտությունների  վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 20-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Չեմ ուզում կտրուկ արտահայտություններ անել, որովհետեւ դա անթույլատրելի է: Իսկ Զարուհի Փոստանջյանին եւ նման արտահայտությունների հեղինակներին կարող եմ մի խորհուրդ տալ, որ քաղաքականությամբ չզբաղվեն եւ ժամանակին խմեն իրենց դեղերը», - հավելել է նա:

Նախօրեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ասել էր, որ Հայաստանի քաղաքացիները պիտի վիշապ դառնան եւ կուլ տան գործող իշխանությանը, եթե ուրիշ ոչինչ չկա անելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ