Մալիի մայրաքաղաք Բամակոյում Radisson Blu հյուրանոցի գրոհի ժամանակ մահացել է Ֆրանսիայի մեկ քաղաքացի, հաղորդում է radio france-ը:
Ռադիոյի տվյալներով, ՄԱԿ-ի երեք աշխատակիցների հաջողվել է փախչել պատանդներ վերցնելու ժամանակ:
Ներկայումս Մալիի բանակը գրոհում է Radisson Blu հյուրանոցը, որտեղ ահաբեկիչները պատանդներ են վերցրել: Ավելի վաղ նշվել էր, որ պատանդների թիվը 170 է: Երկու կանանց գրոհայիններ ազատ են արձակել, քանի որ նրանք կարողացել են մեջբերումներ անել Ղուրանից: