ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել ավտոպահեստամասերի գերմանական մատակարար Robert Bosch GmbH ընկերության դեմ։
Ամերիկացի իրավապահները պարզում են, թե ինչ դեր է խաղացել ընկերությունը Volkswagen ավտոկոնցեռնի օգտագործած ծրագրային ապահովման գործում։ Նախարարությունում մտադիր են պարզել, թե տեղյակ է եղել արդյոք Bosch-ը Volkswagen-ի մանիպուլյացիաների մասին։
Հետաքննությունը սկսվել էր այն կապակցությամբ, որ Bosch-ը Volkswagen կոնցեռնի 6 մոդելների եւ Audi-ի մեկ մոդելի դիզելային շարժիչների առանցքային դետալների մատակարարն է, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։