Ոստիկանության Կապանի բաժանմունքում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ կա տեղադրված:
NEWS.am-ի թղթակցին ՏԿԱԻՆ-ից հայտնեցին, որ իրենց նույնպես տեղյակ են պահել ահազանգի մասին, այս պահին տեղում են նաեւ փրկարարները:
Նշենք, որ դեռեւս հայտնի չէ՝ ահազանգը կեղծ է, թե ոչ: