News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին եւ «Տավիթյան» հիմնադրամի ղեկավար Ասո Տավիթյանին։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ տասնյակ հայ դիվանագետներ հնարավորություն են ունեցել ուսանելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, շնորհակալություն հայտնեց արտգործնախարարությանը ցուցաբերած աջակցության համար։

Էդվարդ Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի գործունեությունը։ Շեշտվեց, որ դպրոցի արդեն ութ տասնյակ շրջանավարտներ համալրել են ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ