News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին երեկոյան 25-ամյա ծննդկանի արգանդում 36 շաբաթական պտուղի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդկան Լարիսա Շահբազյանը տագրը՝ Արթուր Քոչարյանը, պատմեց, որ հարսին «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել Արմավիրի բժշկական կենտրոնից:

«34 շաբաթական հղիության մեջ էր Լարիսան, երբ ընդունվեց «Արմավիր» ԲԿ: Այստեղ 3 օր պահելուց հետո հարսիս մոտ տեղի ունեցավ պտղաջրերի վաղ արտահոսք, տեղափոխեցինք Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Այստեղ երկու շաբաթ մնալուց հետո նորից պտղաջրերի վաղ արտահոսք եղավ, երկու անգամ արհեստական ցավեր տվեցին, որ ծննդաբերի»,- դեպքի մանրամասները պատմեց Արթուր Քոչարյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է:

Քոչարյանի խոսքով՝ եթե Լարիսային հետազոտեին, պետք է անմիջապես կեսարյան հատում կատարեին, բայց հերթապահ բժիշկը միայն արհեստական ցավեր է տվել:

«Սա հիվանդանոց չէ, չգիտեմ էլ՝ ինչի է... հարսիս գոնե ծնարան տանեին, իմանային՝ ինչ է կատարվում: Միայն ցավեր են տվել, հետո էլ հարսս զգացել է, որ երեխան այլեւս չի շարժվում: Երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե սրտի կանգ է գրանցվել, իսկ Անի Սեյրանովնան չգիտենք ինչով էր զբաղված այդ պահին»,- շարունակեց ծննդկանի տագրը:

Հարազատները դեպքից անմիջապես հետո ցանկացել են խոսել բաժնի վարիչի կամ տնօրինության ներկայացուցչի հետ, սակայն ոչ ոք այդպես էլ իրենց չի ընդունել:

«Երբ ես տեսա պտուղը, պորտալարն այնպես էր փաթաթվել, որ վիզը պոկել էր... Իրենք պետք է անմիջապես կեսարյան անեին, երեխային հանեին, ոչ թե թողնեին, էդպիսի ողբերգություն լիներ: Առողջ երեխա էր, 36 շաբաթական, թոքերն ամբողջությամբ գործում էին»,- հայտնեց Արթուր Քոչարյանը:

Նշենք, որ Լարիսա Շահբազյանի հարազատները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:

Կատարվածի վերաբերյալ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից որեւէ մեկնաբանություն չտվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ