Թուրքիայում մարքսիստ-լենինիստներին աջակցելու մեղադրանքով նոյեմբերի 20-ին ձերբակալվել են 11 կասկածյալի։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը DHKP-C-ի դեմ (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) գործողությունների ժամանակ ձերբակալել է նաեւ Գեզի այգու բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների արձակած գազային ռումբի պատչառով գլխի կեսը կորցրած, սակայն հրաշքով ողջ մնացած 17-ամյա Մ․Ա․Թ․-ին։
Տղայի հայրը լրագրողներին հայտնել է, թե իր տղայի վրա կրակած ոստիկանների դեմ ոչ մի հետաքննություն չի եղել, սակայն չգիտես ինչու ձերբակալել են դեռեւս անչափահաս տղային։
Ոստիկանությունը հայտարարել է, թե ձերբակալվածները մեղադրվում են DHKP-C-ին աջակցություն ցույց տալու մեջ։