News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԻԼԻՊ-ից լեհ զինյալը գնացել է Սիրիա՝ պատերազմելու եւ վերադարձել՝ մեռնող մորը ստիպելու, որ մահմեդականություն ընդունի: Այս մասին գրում է լեհական Fakt24-ը: Այնուհետեւ նա նորից մեկնել է Մերձավոր Արեւելք, սակայն Հորդանանում ձերբակալվել է: Հոդվածում ասված է.

«Ահաբեկիչը բնակվել է Վարշավայում: Նա ազատորեն զբոսնել է մեր քաղաքում եւ բացահայտ խոսել, որ պատերազմում է Սիրիայում: Խոսել է ջիհադի եւ այն մասին, թե ինչպես պետք է սպանել «անհավատներին», այսինքն՝ մեզ: Սակայն լեհական ծառայությունները նրան չեն ձերբակալել: Նրան բռնել են միայն Հորդանանում:

«Չեմ կարող նկարագրել այդ հոտը: Դրախտի այդ բույրը: Հանուն Աստծո մահը երջանկություն է»,- լեհական Trwam հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա՝ պատմելով, թե ինչպես է հոտոտել սպանվածների այրունը:

Ադրիան Ն.-ի մայրը լեհ է, հայրը՝ Պաղեստինից արաբ: Թուրքիայից նա անցել է Սիրիա՝ ահաբեկիչների վարժանքների ճամբար:

ԻԼԻՊ-ի տարածքներից Լեհաստան է վերադարձել՝ հիվանդ մորը տեսության: Բայց ո՛չ մոր հանդեպ սիրուց դրդված, այլ նրան ստիպելու՝ մահմեդականություն ընդունել: Մեռնող կինը փորձել է որդուն ինչ-որ բան բացատրել, բայց նա չի լսել: «Մայրս անհավատ է, չի հավատում Աստծուն: Այդ պատճառով ինչ ասում է՝ ինձ համար հետաքրքիր չէ»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, իր հետ պատերազմել են ոչ միայն արաբներ: Եղել են նաեւ ամերիկացիներ, կանադացիներ, ավստրալացիներ, լեհեր, գերմանացիներ:

Սիրիայից նա Գերմանիա է մեկնել, որտեղ նրան ձերբակալել են, սակայն Լեհաստան ուղարկելու համար: Իսկ այնտեղ նրան կրկին ազատ են արձակել:

Հարցին ի պատասխան, արդյո՞ք Ներքին անվտանգության գործակալությունը հետաքրքրվել է իրենով, ահաբեկիչը ծիծաղել է: «Լեհ-գերմանական սահմանին ինձ երկու մարդ դիմավորեց, ոչ այնքան խելացի: Միայն հարցրեցին, թե ինչու են ինձ արտաքսել Գերմանիայից: Այդքանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ