News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը Երեւանում տեղի կունենա Երեւանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում:

Փառատոնի կազմակերպիչն է անգլիացի Սայմոն Բոուզ Լայոնը: Այն կայանալու է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են ջութակահար Ալեքսանդր Չաուշյանը եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ