News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում դատարանը բանաստեղծ Աշրաֆ Ֆայադին մահվան է դատապարտել հավատուրացության՝ իսլամից հրաժարվելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործի նյութերը, որոնց ծանոթացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Բանաստեղծին ձերբակալել էին 2013թ., այնուհետեւ կալանավորել էին 2014թ.:  Դատարանի վճռով՝ Ֆայադին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման եւ մտրակի 800 հարվածի, սակայն երեք օր առաջ վերաքննիչ դատարանը մահվան դատավճիռ էր կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆայադին մեղադրանքներ էին ներկայացվել վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք պնդում էին, թե իբր պոետը անիծել է աստծուն, Մուհամմեդ մարգարեին, Սաուդյան Արաբիային եւ իր գրած բանաստեղծական ժողովածուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ