News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեսպանատունը Բելգիայում շարունակում է  աշխատել բնականոն ռեժիմով, անընդհատ հետեւումէ  իրադարձությունների զարգացմանը եւ կապի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Բելգիայում կատարվող իրադարձությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բելգիայի իշխանությունները մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել: Սա նշանակում է , որ քաղաքի տարածքում ահաբեկչության սպառնալիքը «առավելագույն լուրջ է»:

«Պոտենցիալ թիրախներն են առեւտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը եւ մեծամասշտաբ միջոցառումները», - հայտարարել էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Այս կապակցությամբ քաղաքում փակվել էր մետրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ