News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 22-24-ը կայցելի ԱՄԷ Աբու Դաբի էմիրությունը, Իսրայել եւ Պաղեստին: Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման եւ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բռնության դադարեցումը, հայտնել են պետդեպարտամենտից:

«Աբու Դաբիում պետքարտուղար Քերրին կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցերը՝ կենտրոնանալով Սիրիայի վրա:

Թել Ավիվում, Երուսաղեմում եւ Ռամալայում պետքարտուղարը կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ներառյալ Սիրիան եւ ԻՊ-ը: Կքննարկվի նաեւ Իսրայելում, Երուսաղեմում եւ Արեւմտյան ափին բռնության դադարեցումը»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ