News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չղջիկները կարող են կիսել իրենց սնունդը: Ըստ «Գիտություն եւ կյանք» ամսագրի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում բնակվող չղջիկներն իսկապես սնվում են տաքարյուն գազանների եւ թռչունների արյունով: Նկատենք, որ վամպիրների տեսակի անուններում՝ Desmodus rotundus, Diaemus youngi եւ Diphylla ecaudata, «վամպիր» բառը չկա, փոխարենն այլ տեսակի՝ Vampyrum-ի ներկայացուցիչները, արյունով չեն սնվում:

1984 թվականին Մերիլենդի համալսարանից Ջերալդ Ուիլքինսոնը վամպիրների մոտ տարօրինակ սովորություն է նկատել. նրանք միմյանց արյունով են կերակրում, ընդ որում, «արյան փոխանակությունը» տեղի է ունենում նույնիսկ ազգակցական կապ չունեցողների միջեւ:

Proceedings of the Royal Society B-ում հրապարակված հոդվածում Ուիլքինսոնը Սմիթսոնյան համալսարանից Ջերալդ Քարթերի հետ գրել են, որ այն վամպիրները, որոնք կիսում են իրենց սնունդը, որոշակի սոցիալական բոնուսներ են ստանում՝ ընդլայնելով ընկերների շրջանակը, որոնք քաղցած ժամանակ կարող են օգնության հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ