News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը մտադիր չէ հրաժարվել Հարավչինական ծովի վիճելի ջրային տարածքի արհեստական կղզիներում քաղաքացիական եւ ռազմական նշանակության օբյեկտների շինարարությունից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի Մալազիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳ փոխնախարար Լյու Չժենմինը:

Նրա խոսքով, այդ միջոցառումները համապատասխանում են ազգային անվտանգության ռազմավարությանը եւ անհրաժեշտ են կղզիների եւ խութերի պաշտպանության համար: Բացի այդ, Պեկինում քաղաքացիական ենթակառուցվածքների ընդլայնման եւ արդիականացման ծրագրեր են մշակում՝ աղետի ենթարկված նավերին օգնելու համար:

Միաժամանակ, Լյու Չժենմինը հերքել է պնդումներն այն մասին, որ Հարավչինական ծովում Չինաստանի գործողություններն ուղղված են տարածաշրջանի ռազմականացմանը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն «քաղաքական սադրանքով է զբաղվում»՝ նավեր եւ ռազմական ավիացիա ուղարկելով վիճելի շրջաններ:

Չինաստանի հետ հիմնականում վիճում են Վիետնամն ու Ֆիլիպինները, տարածքային խնդիրներին մասնակից են նաեւ Բրունեյն ու Մալազիան, սակայն նույնքան կոշտ դիրքորոշում չունեն, ինչպես Հանոյն ու Մանիլան: ԱՄՆ-ն եւ Ճապոնիան պնդում են, որ Պեկինն արդեն առնվազն 7 արհեստական կղզի է ստեղծել, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ