News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ագրեսիվ դոմինիկյան ճայերը սկսել են Արգենտինայի ափերին հարձակվել կետերի ձագերի վրա եւ նրանց մարմնից մսի կտորներ պոկել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով PLoS One ամսագրին:

Դոմինիկյան ճայերը (Larus dominicanus) սովորաբար սնվում են խխունջներով եւ թռչունների երամների սննդի մնացորդներով: Սակայն 1970-ականներին Վալդես թերակղզու մոտ նրանք սկսել են կտցահարել հարավային կետերի չորացած մաշկն ու մակաբույծներին, իսկ հետո՝ նաեւ մսի կտորներ պոկել:

Իրավիճակը դժվարանում է նրանով, որ Վալդեսի ջրերում կետերի էգերը ծննդաբերում եւ կերակրում են իրենց ձագերին ու չեն հասցնում հեռանալ անվտանգ տարածք:

Մեծ կետերը սկսել են հարմարվել ագրեսիվ միջավայրին: Սակայն փոքրիկ, անփորձ ձագերը ճայերի զոհն են դառնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ