News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աղջիկները ևս պետք է ծառայեն հայոց բանակում՝ Իսրայելի օրինակով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովում «ՀՀ-ում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա անդրադարձել է նախազորակոչային պարտադիր բուժզննումներին, նկատելով, որ այդ ոլորտում կան թերություններ:

«Առողջապահական հանձնաժողովում բժիշկը տղաներին ասում է՝  ձեռքերդ ուղիղ պահիր, հարցնում են՝ գանգատ ունե՞ս , ասում են՝ չէ, ասում են՝ դե հաջողություն, գնա: Գալիս հասնում ես վերջնական կետերին՝ իմանում ենք տարբեր խնդիրներ կան»,- նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիր կա նաեւ դպրոցում նախազորակոչային պարտադիր պատրաստություն առարկայի ուսուցման հարցում: Պատգամավորն առաջարկել է աշակերտներին ոչ թե մի քանի անգամ ավտոմատ ցույց տալ, կամ տանել ինչ-որ զորամաս, այլ տանել սահման:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն էլ նշել է, որ խնդիրն այն է, որ հատկապես մարզերում բուժհաստատությունները թերկահավորված են, զինկոմիսարիատին կից որոշակի բժիշկներ բացակայում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ