News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հեռախոսամարաթոնին մասնակցել են Ֆրանսիայի /1.205.569 եվրո/, Գերմանիայի /76.050 եվրո/ եւ Շվեյցարիայի /24.554 եվրո/ հայ համայնքները։

Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը:

 Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում /ԼՂՀ, Շուշիի շրջան/ մանկապարտեզի կառուցմանը:

Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ