News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ռեկորդային ջերմաստիճան կգրանցվի: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ նոյեմբերի 22-ին Հայաստանի մի շարք շրջաններում արդեն ռեկորդ է գրացվել:

Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում՝ 22 աստիճան (մինչեւ հիմա ամենաբարձրը գրանցվել է 1966թ.`  +21,6 աստիճան), իսկ Իջեւանում գրանցվել է 20,5 աստիճան (1963թ. գրանցվել է 20,3 աստիճան), ինչը նորմայից բարձր է 7-10 աստիճանով: Արարատյան դաշտում և Երևանում սառը օդի լճացման արդյունքում օդի ջերմաստիճանը տատանվում է 13-ից 14 աստիճանի սահմանում:

Ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառը Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցությունն է:

Բարձր ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա շաբաթվա ընթացքում, նոյեմբերի 26-27-ին 3-4 աստիճանով կբարձրանա նաև գիշերային ջերմաստիճանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ