Արաբական միացյալ էմիրությունների ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերություններն ավելի են սրվելու։ Այս մասին գրել է թուրքական Habersol կայքը՝ վկայակոչելով Middle East Monitor-ին։
Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունները սկսվել են լարված բնույթ ստանալ, երբ Եգիպտոսում իշխանությունից հեռացրեցին Թուրքիայի կողմից աջակցվող «Մուսուլման եղբայրների» անդամ Մուհամեդ Մուրսիին։
Իսկ վերջին շրջանում ԱՄԷ-ի մամուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանում են բռնապետ ու մեղադրում ահաբեկչական «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ։