News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սիվաս (Սվազ-խմբ) քաղաքում զորամասի հարեւանությամբ գտնվող եւ աղբանոցի վերածված հայկական գերեզմանատունը մաքրվել է աղբից։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Սիվասի քաղաքապետարանը «Հասարակության օգտին արվող աշխատանքներ» ծրագրի շրջանակում կազմակերպել է աղբանոցի վերածված հայկական գերեզմանատան մաքրումն ու խնամքը։

Կատարված աշխատանքների հետ կապված քաղաքապետարանի պատասխանատուներից մեկը հայտարարել է, թե իրենք կատարել են իրենց 800-ամյա հարեւանների հանդեպ պարտականությունը։ «Մեր պետության ու իշխանությունների հոգածությունը մեր հանգուցյալ հայ հարեւանների նկատմամբ միշտ էլ լինելու է»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ