News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջիկա 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան պաշտպանության համար ավելի քան 178 մլրդ ֆունտ կծախսի։ Այս մասին  հայտնել է վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ խորհրդարանում ներկայացնելով «Պաշտպանության եւ անվտանգության ռազմավարական տեսություն» զեկույցը։ Նոր սպառազինություններն առաջին հերթին անհրաժեշտ են «Իսլամական պետությանը» հակազդելու համար, որը անմիջական սպառնալիք է Մեծ Բրիտանիայի համար։

Ռազմական ոլորտի ներդրումներով նախատեսվում է ստեղծել 5 հազար մարդուց կազմված արագ արձագանքման հարվածային բրիգադ։ Կստեղծվեն նաեւ Typhon կործանիչների 2 լրացուցիչ էսկադրիլիա եւ F35 լրացուցիչ էսկադրիլիա, որոնք տեղակայված կլինեն ավիակիրների վրա։

Բացի այդ, Քեմերոնը խոստացել է շահագործման հանձնել նոր սուզանավեր, որոնք հագեցած կլինեն բալիստիկ հրթիռներով։ Կշահագործվեն  նաեւ Շոտլանդիայի բազայի 9 նոր ծովային պարեկային օդանավ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Բրիտանիայի վարչապետը իր ելույթի սկզբում նշել է, որ հիմա ռազմական բյուջեն հավասարակշռված է, իսկ Մեծ Բրիտանիան աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող երկրներից է։ Դա թույլ է տալիս մեծացնել ծախսերը։

Ընդ որում, նախարարության քաղաքացիական ծառայողների  հաստիքը 30 տոկոսով կկրճատվի։

Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Ջերեմի Քորբինը դեմ է ռազմական ծախսերը մեծացնելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ