Աբովյանի ծննդատանը սեպտեմբերի 25-ին մահացած ծնված երեխայի դեպքով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում առերեսում է եղել, հարցաքննվել են բուժաշխատողները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդատան վարիչ Լարիսա Մադոյանը հայտնեց, որ իրենց աշխատակիցները գործով վկա են անցնում եւ արդեն հարցաքննվել են:
«Առերեսումներ են լինում, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Լարիսա Մադոյանը:
Նշենք, որ ըստ Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 25-ին Աբովյանի ծննդատուն է ընդունվել 28-ամյա կին՝ հղիություն 39-40 շաբաթական, խառը հետույքային առաջադրություն, ծննդաբերության առաջին շրջան ախտորոշմամբ։ Մեկ ժամ անց նորածինը դուրս է բերվել առանց կենդանածնության նշանների, պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: