News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մայիսի 2-ին «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած վիճաբանության մասին:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ մայիսի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետեւանքով վնասվել է Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ:

Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յու.Մանուչարյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաեւ  Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս. Է. եւ Մ.Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով եւ ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ.Խաչատրյանը նաեւ մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։

Մասնավորապես, Շ.Դավթյանը, Դ. Հակոբյանը եւ Մ. Խաչատրյանը նույնպես ձեռքերով եւ ոտքերով հարվածել են նրա դեմքին եւ մարմնի տարբեր մասերին, իսկ Մ.Խաչատրյանը նաեւ մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։ Սեյրան եւ Էյներ Խաչատրյանները ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, քննության տվյալներով, նշված ծեծկռտուքի ժամանակ Յ.Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ.Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին  մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ