News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 24-ին վավերացրել է OFID-ի (ՕՊԵԿ-ի հիմնադրամի) տրամադրած 25 մլն դոլարի վարկը հանրապետության գյուղերում ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի կառուցման եւ վերանորոգման համար: «Կողմ» է քվեարկել 79 պատգամավոր, «դեմ»` 17-ը, ձեռնպահ է մնացել  5-ը, տեղեկացնում է  NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

Նախատեսված է աջակցել 7 մարզի (ծրագիրը չի ընդգրկի Երեւանին մոտիկ Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերը, որոնք համեմատաբար բարեկեցիկ են համարվում): Վերանորոգումը նախատեսված է  տնտեսությունների ներսում (ոչ մայրուղային) ոռոգման ուղիների, ինչպես նաեւ ջրամատակարարման գծերի համար:  

Միջոցները տրամադրվում են 20 տարի ժամկետով, արտոնյալ 5 տարի ժամկետով, 3,75% տարեկան տոկոսադրույքով (2,75%-ը տոկոսադրույքն է, 1%-ը` սպասարկումը): Նախագիծը հանրապետության գյուղերի զարգացման համար տրվող  53 մլն դոլար արժողությամբ ծրագրի մաս է կազմում: Վարկային եւ դրամաշնորհային միջոցները ներգրավվում են մի քանի դոնորից:  Ենթակառուցվածքների վերանորոգումից բացի, ընդհանուր ծրագրի մեջ է մտնում նաեւ հողագործներին, ինչպես նաեւ փոքր եւ միջին ագրիբիզնեսին վարկային միջոցների տրամադրումը  (այդ բաղադրիչն արդեն իրականացվում է IFAD-ի միջոցներով):

Ծրագրի մոտ 10%-ը` 2,23 մլն դոլար, նախատեսված կլինի Գյուղնախարարության կազմում Ծրագրի իրականացման բյուրո պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ