News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող`Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանը իրեն մեղսագրվող հանցանքը չի կատարել եւ պետք է անմեղ ճանաչվի: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վաորչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառից հետո ասաց ամբաստանյալի պաշտպան Հրանտ Գեւորգյանը` ավելացնելով, որ գործում Հերիքնազ Խաչատրյանին մեղսագրվաղ հանցանքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան:

Ամբաստանյալի պաշտպանը նշեց, որ դատաքննության ընթացքում չի ապացուցվել այն փաստը, որ Հերիքնազ Խաչատրյանը կապ է ունեցել մարմնավաճառների հետ եւ նպաստել է նրանց Դուբայ տեղափոխեվելուն եւ սեռական շահագործման ենթարկելուն:

«Նույնիսկ ինկիվիզիցիայի ժամանկներում նման ապացույցների պարագայում մարդուն մեղադրանք չէր առաջադրի: Մարդը մեկի հետ Դուբայում հեռախոսով խոսել է, բերել եք դատի եք տալիս, ի՞նչ հիմքով»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ չփարատված մի շարք կասկածնյեր են մնացել եւ խախատվել է ամբաստանյալի իրավունքները:

Հրանտ Գեւորգյանը ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ դատարանը մերժել է 2 առանցքային վկաներին հարցաքննելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունները:

«Դուբայից Հերիքնազի ընկերը` Ստեֆան Գերչը պետք է գար Հայաստան եւ ցուցմունք տար, որ Հերիքնազը ոչ մի կապ չի ունեցել մարմնավաճաների եւ կավատների հետ: Նրա ցուցմունքը կարող էր էական նշանակություն ունենալ այս գործի ելքի համար»,-ասաց պաշտպանը:

Հերիքնազ Խաչատրյանը դատարանում եւս մեկ անգամ վստահեցրեց, որ ինքը մասնակցություն չի ունեցել հայ աղջիկներին Դուբայ տեղափոխելու եւ սեռական շահագործման ենթարկելու գործին:

«Ձեզնից խնդրում եմ, միայն արդար որոշում կայացրեք: Ես մասնակից չեմ եղել տվյալ հանցագործությանը, նորից եմ կրկնում, ես մեղավոր չեմ»,-ասաց ամբաստանյալը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հաջորդ դատական նիստին` դեկտեմբերի 1-ին, Հերիքնազ Խաչատրյանը վերջին խոսքով հանդես կգա:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:

Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թարֆիքինգի զոհ դարձել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ