News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում Ռայդեր անունով սիբիրյան հասկին հարսանեկան տեսանյութ է նկարահանել իր տերերի՝ Մարշալ եւ Էդդի Բերնեթների համար: Արարողությունը կայացել է 2014 թվականի ձմռանը, սակայն հոլովակի մոնտաժի համար երկար ժամանակ է պահանջվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ին:

«Մեր շունը՝ Ռայդերը, պնդեց, որպեսզի այս հոլովակի օպերատորը լինի: Եվ հրաշալի գլուխ հանեց»,- YouTube-ում տեղադրած հոլովակը մեկնաբանել է Էդդի Բերնեթը:

Նորապսակները GoPro խցիկ են տեղադրել իրենց սիրելի շան մեջքին: Հյուրերը հետեւել են, որպեսզի Ռայդերը չփախչի հարսանեկան արարողության եւ հարսնացուի եւ փեսայի համբույրի ժամանակ:

«Մեր ձյունոտ հարսանիքը (մեր շան հայացքը)» անվանումով հոլովակը YouTube-ում ավելի քան 340 հազար դիտում է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ