News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Ջոն Քենեդի օդանավակայանում Մեքսիկայից օդանավի ժամանումից հետո 13 հոգի պատահաբար շրջանցել է մաքսային հսկողության գոտին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքին:

Ամերիկյան սահմանային ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Բուչչիի խոսքով, 76 ուղեւորներից 13-ն ավիաընկերության սխալի պատճառով դուրս են եկել ներքին չվերթների համար նախատեսված ելքով:

Նրանցից 10-ն այնուհետեւ վերադարձել է՝ ստուգման, սահմանային ծառայությունը սպասում է մյուս 3 ուղեւորներին:

Անվտանգության եւ սահմանային ծառայությունների աշխատակիցները հետաքննություն են անցկացնում՝ հետագայում նման միջադեպերը թույլ չտալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ