News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իշխանությունը պետք է փոխի պատվիրակությունում իր անդամներին, որոնք մեծամասնություն են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին պատվիրակությունում իրենով փոխելու լուրերին։

«Ամեն հիմարություն կարող են շրջանառել։ Հիմարությունն այն է, որ շրջանառողները չգիտեն, որ քաղաքական ուժն է որոշում՝ ով է իր ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունում պարբերաբար զեկուցվում է իմ գործունեությունը, եւ որեւէ դժգոհություն կամ նկատողություն որեւէ անդամի կողմից երբեք չի հայտնվել, հակառակը բոլորը շատ բարձր են գնահատում իրենց ներկայացուցչի գործունեությունը»,-պարզաբանել է Զուրաբյանը։

Նշենք, որ պատվիրակության կազմի փոփոխության հարցը բարձրացնում են առանձին պատգամավորներ։ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Համլետ Հարությունյանն էր անգամ առաջարկել ռոտացիոն կարգով փոփոխել կազմը, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պատասխանել էր, թե պատրաստ է տեղը զիջել Համլետ Հարությունյանին։

Հարցին, թե արդյոք կազմի փոփոխությամբ հնարավոր կլինի հասնել հաջողությունների,տապալել հակահայկական զեկույցները, Զուրաբյանը պատասխանել է․ «Իհարկե, կարելի է գնալ այդ քայլին, որովհտեւ միշտ կարելի է գտնել անգլերեն ֆրանսերեն ավելի լավ խոսող մարդիկ , միջազգային պրակտիկային ավելի լավ ծանոթ մարդիկ, մարդկանց, ովքեր գոնե տիրապետում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի փատաթղթերին։ Այս ամենը կարելի է անել, բայց անգամ այս փոփոխությունից հետո հարցերը չեն լուծվում, եթե չի ընտրվում ճիշտ ուղերձ, ճիշտ մարտավարություն եւ ճիշտ կորդինացում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ