News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է առավելագույնս բարձր մնալ. նրան աջակցության մակարդակը կազմում է շուրջ 90% եւ շարունակում է ամենաբարձրը մնալ արդեն 1.5 տարի: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցման արդյունքները:

Կենտրոնի փորձագետները նշում են, որ նախագահի գործունեության աջակցության աճ է արձանագրվել 2014 թվականի գարնանը Ղրիմի իրադարձությունների ֆոնին. փետրվարի 64%-ից վարկանիշը մայիսին հասել է 86%-ի, իսկ այս տարվա հոկտեմբերին այն կազմել է 87%:

Սոցիոլոգների խոսքով, 1999 թվականից ի վեր Վլադիմիր Պուտինին աջակցության մակարդակը չի նվազել 60%-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ