News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թայլանդի հարավային Նաքհոն Սիթհամմարաթ նահանգի ոստիկանությունը բնակչության շրջանում չհրկիզվող պահարաններ բացող պրոֆեսիոնալի է փնտրում, որը կկարողանա բացել հարյուրամյա բանկային պահարանը:

Այն հայտնաբերել են Թհունգ Սոնգ քաղաքի՝ վաղուց գոյություն չունեցող բանկի նախկին շենքում: Շուրջ 100 տարի առաջ այս քաղաքը երկրի կենտրոնի եւ հարավի միջեւ մեծածախ առեւտրի կենտրոն է եղել: Այդ ժամանակ էլ այստեղ կառուցվել է շենքը՝ Թայլանդի հնագույն բանկերից մեկի՝ «Սիամ Կամաչոն»-ի մասնաճյուղի համար:

Հսկայական չհրկիզվող պահարանը հայտնաբերել են թանգարանային մասնագետները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքներից մեկին: Առայժմ չի հաջողվել բացել այն՝ առանց վնասելու չորս կողպեքից կազմված մեխանիզմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ