News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, ենթադրաբար, պատկերված է ռուսական Մի-8 ուղղաթիռի ոչնչացումը: Միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ խոցված Սու-24-ի կործանման վայրում:

Կադրերում երեւում է, թե ինչպես է սիրիացի զինյալներից մեկը զենքն ուղղում դեպի խոցված Սու-24-ի կործանման վայրում փրկարարական գործողություն իրականացնող ուղղաթիռը: Ըստ НNTV.ru-ի, արձակված հրթիռը դիպչում է ուղղաթիռին եւ Մի-8-ն ակնթարթորեն հրդեհվում է:

Ավելի վաղ Ռուսաստանի Գլխավոր շտաբը հաղորդել էր, որ Սու-24-ի օդաչուների տարհանման նպատակով որոնողա-փրկարարական գործողությունն իրականացրել են երկու Մի-8 ուղղաթիռներ, որոնցից մեկը զինյալները խոցել են: Մեկ ռուսաստանցի զինծառայող է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ