News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական ոստիկանությունը չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, հայտարարել է «Կուդոկայ» կոչվող յակուձա խմբավորման 11 անդամների կալանավորման մասին: Կասկածում են, որ նրանք են հրկիզել այն հյուրանոցները, որոնք չեն ցանկացել սպասարկել քրեական աշխարհի ներկայացուցիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպերը կատարվել են 2012 թ. օգոստոսին Կիտակյուսյու քաղաքում: Այդ ժամանակ յակուձաները հրդեհ են կազմակերպել ռեստորաններ ու բարեր ունեցող երկու համալիրների վերելակներում: Այդ համալիրները մասնակցում էին տեղական իշխանությունների կազմակերպած արշավին, որի նպատակն էր հանցագործներին դուրս մղել ռեստորանային բիզնեսից եւ իրենց դռների վրա փակցրել էին «Յակուձաներին մուտքն արգելվում է» հայտարարությունը:

Հրդեհների հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել չորս մարդ, որոնք թունավորվել էին ծխից եւ այրվածքներ էին ստացել: Հետաքննությունը հիմա ստուգում է կալանավորվածների մասնակցությունը մյուս նմանատիպ միջադեպերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ