News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում մոլդովական ուղղաթիռի կործանումից 3 մարդ է մահացել, եւս 18-ը գերի են ընկել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի վարչապետի ժ.պ Գեորգի Բրեգան՝ միջադեպի կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստի ավարտին։

«Ցավոք սրտի, տեղեկատվության պակասի պատճառով մամուլում շատ սուտ հրապարակումներ են հայտնվել։ Դեռեւս հստակ է միայն այն, որ ուղղաթիռը պատկանում էր մասնավոր ընկերության, խցիկում եղել է 21 մարդ, այդ թվում՝ մոլդովացիներից բաղկացած անձնակազմը՝ 2 օդաչու եւ մեկ ինժեներ։ Մեր տեղեկություններով՝ ուղղաթիռը գնդակոծման է ենթարկվել եւ հարկադիր վայրէջք կատարել։ Զոհվել է 3 մարդ, նրանց թվում՝ մեր հայրենակիցը։ Միջադեպի կապակցությամբ մենք դիմել ենք մեր գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին»,- մեջբերում է Բրեգայի խոսքը ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ մոլդովական մամուլը հայտնել էր, որ ուղղաթիռը պատկանում էր Valan International Cargo Charter ընկերությանը եւ թռիչքներ էր իրականացնում Աֆղանստանում՝ ԱՄՆ կառավարության հետ կնքած պայմանագրին համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ