News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ժամացույցների շվեյցարական RJ-Romain Jerome ընկերությունը ժամացույցի նոր նմուշ է ներկայացրել, որը նվիրված է կուլտային  Super Mario Bros տեսախաղին: Highsnobiety-ի տեղեկության համաձայն, հավաքածուն թողարկվել է 85 օրինակից: Պարբերականը չի նշել ժամացույցի արժեքը:

Ժամացույցի կմախքը սեւ գույնի է, իսկ թվացույցը զարդարված է հենց իր` Մարիոյի  8 բիթանոց պատկերով, ինչպես նաեւ նարնջագույն սնկով, որը վերցնելով` Մարիոն մեծանում է խաղում, տեղեկացնում է  Lenta-ն:

RJ-Romain Jerome ընկերությունը հիմնադրվել է 2004-ին, գլխավոր գրասենյակը Ժնեւում է: Այս ապրանքանիշը թողարկել է նաեւ Բեռլինի պատի անկմանը, մեքսիկական Մեռյալների օրվան եւ իսլանդական Էյաֆյադլայեկյուդլ հրաբխին նվիրված ժամացույցներ:  

Շվեյցարական ապրանքանիշի վերջին նմուշներից մեկը «Հետդարձ դեպի ապագա» ֆիլմից DeLorean DMC-12 ավտոմեքենայի պատվին թողարկված ժամացույցն է:  Դրա կմախքը պատրաստված է պողպատից, իսկ  բեզելի` (թվացույցը շրջանակող օղակի) մեջ ներկառուցված են մարզական մեքենայի կմախքի տարրեր: Որոշ հատվածներ զարդարված են վառ նարնջագույնով, որը մեքենայի սարքատախտակն է հիշեցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ