News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Սերբիան կզարգացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Այս նպատակով Երեւանում նոյեմբերի  25-ին երկու երկրի պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել, որը կոչված է հիմք ստեղծել ռազմական  կրթության, ռազմական բժշկության, խաղաղարար գործունեության ոլորտում համագործակցության համար: 

Ինչպես  տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր սերբ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում, կողմերը քննարկել են միջազգային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: 

Իր հերթին, Սերբիայի պաշտպանության նապխարար Բրատիսլավ Գիշիչն իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ Սերբիայի առաջին պաշտպանության նախարարն է, որը 1994-ին Հայաստանի եւ Սերբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր պաշտոնական այցով Երեւան է այցելել: 

«Մենք շատ օգտակար բանակցություններ ենք անցկացրել: Կարծիքների փոխանակում տեղի ունեցավ աշխարհում ստեղծված իրավիճակի, ապագա ռազմական համագործակցության, համատեղության կարգով ռազմական կցորդների հավատարմագրերի փոխանակման մասին», - նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ