News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ 2-րդ թագուհու 90-ամյակի տոնակատարությունների բոլոր 25 հազար տոմսերը մի քանի ժամում վաճառվել են, հայտնում է Daily Express-ը։ «Հոում-փարք»-ում մայիսյան 4 ներկայացումներից մեկի տոմսերն արժեցել են մինչեւ 195 ֆունտ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիսատեսի առջեւ ելույթ կունենան երաժիշտներ, պարողներ, դերասաններ եւ արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչներ։ Թագավորական ընտանիքի անդամները ներկա կլինեն բոլոր միջոցառումներին, իսկ Եղիսաբեթ 2-րդը կայցելի միայն վերջին տոնական շոուն, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, փոխանցում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ առաջին 30 րոպեների ընթացքում վաճառվել է 4 հազար տոմս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ