News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում կբացվի Իրինա  Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի ավագանու հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա տեղեկացրել է, որ ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել «Երեւանի գեղասահքի եւ տափօղակով հոկեյի  մանկապատանեկան  մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը  «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ անվանափոխելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացնելով որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնավորապես նշել է, որ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է Ծովակալ Իսակովի պողոտայի 27/10 հասցեում կառուցված նոր մարզադպրոցի շինարարության պատվիրատուն, սույն խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ հատկանշելով, որ գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան իր անմիջական ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում: Բացի այդ, որոշման նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել նաեւ այն հանգամանքը, որ Իրինա Ռոդնինան իր պատրաստակամությունն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո գործուն աջակցություն ցուցաբերել հայկական գեղասահքի զարգացման գործում:

Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված որոշման նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ