News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեկ` սեպտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային Ժողովի պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության առաջարկած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է հունիսի 29-ը ամրագրել որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:

ԱԺ լրատվական բաժնից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նիստի ընթացքում Հայաստանի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել է ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ կառավարության կողմից ներկայացվելիք նախագծի քննարկումների համատեքստում: Սակայն հանձնաժողովը դրական եզրակացությամբ այդ նախագիծը ընդգրկել է ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Նշենք, որ օգոստոսի 5-ին կառավարությունը քննարկել եւ բացասական եզրակացություն է տվել սույն նախագծին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ