News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրինությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապ հաստատել նոյեմբերի 19-ին նախածննդյան փուլում երեխային կորցրած ծննդկանին եւ վերջինիս հարազատներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ծննդկանի տագրը՝ Արթուր Քոչարյանը:

«Մի քանի օր է՝ զանգում են, առաջարկում հանդիպել: Էսօր ժամ եմ պայմանավորվել, գնացել եմ, 4 ժամ սպասել, բայց այդպես էլ բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը ինձ չընդունեց: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Ինձ էլ ասում են՝ լրատվամիջոցների հետ դեպքի մասին մի խոսեք եւ մենք ներքին կարգով հարցը կլուծենք»,- ասաց Արթուր Քոչարյանը:

Ծննդկանի հարազատներն արդեն գիտեն, որ բժշկուհին, որին իրենք մեղադրում են 36 շաբաթական պտուղի մահվան մեջ, ԲԿ-ի բուժգծով տեղակալի՝ Դավիթ Մխիթարյանի կինն է:

«Ուզում են կոտրել ուրիշ բժշկուհու վրա, բայց մենք գիտենք, որ Սիրունյանն է մեղավոր պատարվածի մեջ»,- նշեց Արթուր Քոչարյանը:

Ավեիլ վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդկան Լարիսա Շահբազյանի տագրը՝ Արթուր Քոչարյանը, պատմել էր, որ եթե Լարիսային հետազոտեին, պետք է անմիջապես կեսարյան հատում կատարեին, բայց հերթապահ բժիշկը միայն արհեստական ցավեր է տվել

«Սա հիվանդանոց չէ, չգիտեմ էլ՝ ինչի է... հարսիս գոնե ծնարան տանեին, իմանային՝ ինչ է կատարվում: Միայն ցավեր են տվել, հետո էլ հարսս զգացել է, որ երեխան այլեւս չի շարժվում: Երբ բժիշկները տարել են հետազոտման, հայտարարել են, թե սրտի կանգ է գրանցվել, իսկ Անի Սեյրանովնան չգիտենք ինչով էր զբաղված այդ պահին»,- ասել էր ծննդկանի տագրը:

ԲԿ-ից էլ մեզ փոխանցել էին, որ հղին երկու անգամ հետազոտվել էր:

«Ապա բժիշկները կեսարյան են արել մեկ այլ հիվանդի: Երբ դուրս են եկել վիրահատարանից, հետազոտել են, պարզվել է, որ սրտի բաբախ չկա: Այնուհետեւ արդեն տեսել ենք, որ պորտալարը փաթաթված է եղել»,- ասել էր բուժգծով տեղակալը՝ նշելով, որ կնոջ տագրը նույնպես ներկա է եղել ծննդալուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ