News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում չի համաձայնել հանդիպման նրա ոչ մի առաջարկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադրություն են դարձրել մամուլի այն հրապարակումներին, որոնցում ասվում է, թե ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել մոտ օրերս։

«Թուրքիայի ԱԳՆ նման հայտարարությունները եւս մեկ անգամ մատնանշում են էթիկայի եւ հարգանքի մասին տարրական պատկերացումների բացակայությունը եւ հատկանշական են Անկարայից եկող բոլոր լուրերի ճշմարտացիությունը հասկանալու համար»,- ասել է Զախարովան։

Ընդ որում, նա հավելել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը համաձայնություն չի տվել հանդիպման մասին առաջարկներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ