News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խորհրդային հայտնի դերասան, բանաստեղծ եւ երգերի կատարող Վլադիմիր Վիսոցկու վերջին բանաստեղծությունը փարիզյան Drouot աճուրդում վաճառվել է  200 հազար եվրոյով:

Վիսոցկին այդ բանաստեղծությունը գրել է զբոսաշրջային ընկերության փոստային բացիկի վրա:  «Եվ ցածում է սառույց, եւ վերեւում: Տարուբերվում եմ արանքում…», — գրել է բանաստեղծը 1980-ի հունիսի 11-ին, մահից մեկ ու կես ամիս առաջ: Լոտի նախնական գինը    10-15 հազար եվրո է եղել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ութսուն թվի հուլիսի տասնմեկը: Սպասասրահում ճամպրուկներ են, դու մեկնում ես Մոսկվա: Երկուսիս համար էլ դժվար է ու տխուր: Հոգնել ենք:  Երեք շաբաթ մենք արել ենք այն ամենը, ինչ ի վիճակի էինք: Գուցե քաջությունս չհերիքեց:  Ամեն ինչ ունայն է:  Դու գրպանիցդ փոքրիկ բացիկ ես հանում: Դրա վրա արագ-արագ մի քանի տող ես գրում: Մեծ, աղմկոտ սպասասրահում քո ձայնը հնչում է որպես հուղարկավորության զանգահարություն: Ես անձայն լաց եմ լինում», — հետագայում «Վլադիմիրը կամ Ընդհատված թռիչք» գրքում այսպես էր վերհիշում բանաստեղծության ծնվելու պահը Վիսոցկու այրին` ռուսական ծագումով ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Մարինա Վլադին:  

Վլադին, որն աճուրդին ներկայացրել էր Վիսոցկու հետ կապված մի քանի լոտ, հեղինակ-կատարողի վերջին կինն է եղել եւ նրա մասին   «Վլադիմիրը կամ Ընդհատված թռիչք» հուշերի հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ