News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը մտադիր է 37.8 մլրդ դոլարով (25 մլրդ ֆունտ սթեռլինգ) վաճառել Royal Bank of Scotland-ի բաժնետոմսերը: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի «աշնանային ուղերձում»:

«Քանի որ Կառավարությանն այլեւս անհրաժեշտ չեն այդ ակտիվները, այն ձգտում է ազատվել դրանցից՝ պետական հատվածի մաքուր պարտքի կրճատման նպատակով»,- ասված է ուղերձում:

Ընդ որում, ըստ ՏԱՍՍ-ի, բաժնետոմսերի մեծ մասը ծրագրվում է վաճառել մինչեւ 2020 թվականին խորհրդարանի մանդատի լրանալը, եւս 5.8 մլրդ ֆունտ էլ (8.8 մլրդ դոլար)՝ 2020-2021 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ