News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքական հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հեռանկարներն ու ահաբեկչության դեմ պայքարը՝ հաշվի առնելով Սու-24-ի հետ կապված միջադեպը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին ցավակցություն է հայտնել թուրքական ՌՕՈԻ-ի գործողությունների հետեւանքով ռուսական Սու-24-ի կործանման առիթով:

Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերը: Անձնակազմը հասցրել է դուրս պրծնել օդանավից, սակայն երկու օդաչուներից մեկը ցամաքից արձակված կրակոցից զոհվել է: Երկրորդ օդաչուն ողջ է: Օդաչուների որոնումներին մասնակցած երկու Մի-8 ուղղաթիռներից մեկը կրակահերթի տակ է հայտնվել եւ հարկադիր վայրէջք կատարել: Պայմանագրային զինծառայողներից մեկը զոհվել է, մյուսները՝ տարհանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ